Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» տեղեկացնում է, որ շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե։ Հաղորդագրությունում ասվում է.
««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանն այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 17:30-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու մեղադրանքի հայտնի գործով հարցաքննության նպատակով լինելու է Քննչական կոմիտեում (Երևան, Մամիկոնյանց 46/5):
Ժիրայր Սէֆիլյանին ծանուցագիրը հանձնվել է այսօր առավոտյան՝ ոստիկանության ծառայողների միջոցով»,– ասվում է հաղորդագրությունում:










