Ավստրալիայում զբոսաշրջիկներն օգնության մասին խնդրանք պարունակող գրությամբ շիշ են գտել

12:01 • 12.01.16

Ավստրալիայի լողափերից մեկում զբոսաշրջիկները գտել են շշի մեջ դրված մի գրություն, որն իրականում օգնության կանչ է ու արվել է խորտակվող նավի վրա եղած մարդկանց կողմից։

 

«SOS, մենք չենք կարողանում առաջ շարժվել։ Մնացել է մի քանի օրվա սնունդ: Վառելիքը վերջացել է: Չգիտենք, թե խմելու ջուրը քանի օր կբավականեցնի: Օգնություն ուղարկեք, մենք վախենում ենք»,-մեջբերում է lenta.ru-ն գրության տեքստը:

 

Բացի այդ, հունվարի 2-ին գրված նամակի հեղինակները նշել են իրենց գտնվելու մոտավոր կոորդինատները, սակայն որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել: Ուստի իշխանությունները չեն բացառում, որ նամակը կարող է կեղծ լինել:


 

Ավստրալիայում զբոսաշրջիկներն օգնության մասին խնդրանք պարունակող գրությամբ շիշ են գտել