Ստամբուլի ասիական հատվածում հյուրանոց է այրվում. լրատվամիջոցներ (թարմացված)
Ստամբուլի ասիական հատվածում հյուրանոց է այրվում, հաղորդում է РИА Новости-ն։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, տարհանում է իրականացվում։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք այս դեպքը կապ ունի Ստամբուլում գրանցված պայթյունի հետ։
Հրդեհը բռնկվել է անհայտ պատճառով, շենքի վերևի հարկում: Դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ հրշեջ ջոկատներ, իրականացվում է տարհանում: Մի քանի մարդ դեռևս մնում են շենքում:
Հիշեցնենք, որ Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Սուլթանահմեթում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Թուրքական ոստիկանությունը շրջափակել է Ստամբուլի հրապարակը: Միջադեպի պահին դեպքի վայրում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել: Hurriyet-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի կենտրոնում ուժգին պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ:










