Ստամբուլում այրվող հյուրանոցից ավելի քան 20 մարդու են փրկել (տեսանյութ)

14:40 • 12.01.16

Ստամբուլում այրվող հյուրանոցից 20 մարդու են փրկել։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Մալփեթե թաղամասի ղեկավարը, հաղորդում է vesti.ru-ն։

 

YouTube-ում միևնույն ժամանակ հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է այրվող հյուրանոցը:

 

Ավելի ուշ հայտնի է դարձել ևս չորս մարդու փրկելու մասին: Հյուրանոցում ոչ ոք չի մնացել, արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։

 

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ հյուրանոցում միջադեպը կապված չէ պայթյունի հետ, որը տեղի է ունեցել Սուլթանահմեթ հրապարակում: Այնուամենայնիվ, ոստիկանությունն այժմ ստուգում է այդ դեպքերի միջև կապի առկայությունը կամ բացակայությունը:

Պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, 10 մարդ է զոհվել և վիրավորվել է 15 մարդ: Վիրավորների մեջ մեծ թվով զբոսաշրջիկներ կան: Նշվում է, որ մահացածների թվում եղել է Գերմանիայի ինը քաղաքացի:

 

Որոշ տվյալների համաձայն՝ պայթյունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը: Թուրքական ԶԼՄ-ները նաև հայտնել են կին մահապարտի ձերբակալման մասին, ով պատրաստվում էր ևս մի պայթյուն կազմակերպել:

 

 

 

 

Ստամբուլում այրվող հյուրանոցից ավելի քան 20 մարդու են փրկել (տեսանյութ)