Պարզվել է Ստամբուլի ահաբեկչի ինքնությունը. նա 27-ամյա սիրիացի է

16:55 • 12.01.16

Ստամբուլում այսօր տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 15 մարդ, իրականացրել է Սիրիայից մահապարտ ահաբեկիչը:

 

Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

 

«Ապացուցված է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ Սիրիայից: Դեպքի վայրում հայտնաբերվել են 1988 թվականին ծնված ահաբեկչի մարմնի մնացորդները»,-ասել է Քուրթուլմուշը:

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեպքի առնչությամբ ելույթ էր ունեցել՝ պնդելով, որ ահաբեկչի հետքերը տանում են Սիրիա։ Էրդողանը նաև հայտնել էր, որ Թուրքիան տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների թիվ մեկ թիրախն է:



Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Սուլթանահմեթում այսօր խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։