Շվեդիայի ոստիկանությունը թաքցրել է կանանց վրա հարձակումների փաստերը

10:57 • 12.01.16

TT News Agency / AFP

 

Շվեդիայի վարչապետը մեղադրել է երկրի ոստիկանությանը, որ այն վատ է վարվել երիտասարդ կանանց հետ՝ անտեսելով վերջին երկու տարիների ընթացքում Ստոկհոլմի երաժշտական փառատոնի ժամանակ սեռական ոտնձգությունների մասին հաղորդագրությունները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ստեֆան Լևենը պահանջել է բացատրել, թե ինչու ներկայացված դիմումները չեն գրանցվել և ինչու ոստիկանությունն այդ փաստերը չի հրապարակայնացրել:

 

Dagens Nyheter շվեդական թերթի լրագրողների անցկացրած և անցած հանգստյան օրերին հրապարակված հետաքննությունը ցույց է տվել, որ երիտասարդ տղամարդկանց խմբերը, որոնց մեծ մասը եղել են ներգաղթյալներ, սեռական ոտնձգություններ են կատարել կանանց նկատմամբ 2014 և 2015 թվականներին Ստոկհոլմի փառատոնի ժամանակ։

 

Շվեդիայի ոստիկանության ղեկավար Դան Էլիասոնը խոստացել է ներքին հետաքննություն անցկացնել լրագրողների այդ պնդումների առիթով։

Շվեդիայի ոստիկանությունը թաքցրել է կանանց վրա հարձակումների փաստերը