Ռուսաստանը հրաժարվել է էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինային. «Կոմերսանտ»

12:12 • 12.01.16

Ռուսաստանը որոշել է չերկարաձգել Ուկրաինային էլեկտրաէներգիայի կոմերցիոն մատակարարումների մասին պայմանագիրը, հաղորդում է meduza.io-ն:

 

Դա որոշվել է այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը հրաժարվել է Ղրիմի համար էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովել։

 

Ռուսական էլեկտրաէներգիայի մատակարարումների մասին պայմանավորվածության ժամկետն ավարտվել է 2015 թվականին, այժմ նոր պայմանագրի մասին ոչ մի բանակցություն չի իրականացվում: Այդ մասին պնդում են Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունում «Коммерсантъ» թերթի աղբյուրները։

 

Հաղորդվում է, որ անցած տարի Ուկրաինան փորձել է նվազագույնի հասցնել Ռուսաստանից գնումները և օգտվել է այդ տարբերակից միայն զգալի էներգադեֆիցիտի ժամանակ։

 

 

Ռուսաստանը հրաժարվել է էլեկտրաէներգիա մատակարարել Ուկրաինային. «Կոմերսանտ»