Իտալական քաղաքը հրաժարվել է Wi Fi-ից` հանուն երեխաների առողջության

13:30 • 12.01.16

Իտալիայի Պիեմոնտ շրջանում գտնվող Բորգոֆրանկո Դ'Իվրեա քաղաքի քաղաքապետը հրամայել է դպրոցներում անջատել Wi Fi անլար կապը` երեխաների առողջությանը վնաս չպատճառելու նպատակով:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, քաղաքապետ Լիվիո Տոլայի խոսքով՝ դպրոցներում ինտերնետ կապը պետք է ապահովել ոչ թե Wi Fi-ի, այլ`մալուխների միջոցով:

 

Տոլան ընդգծել է, որ Wi Fi կապի արձակած էլեկտրամագնիսական ալիքներն առանձնահատուկ վտանգ են ներկայացնում երեխաների համար:


 

Իտալական քաղաքը հրաժարվել է Wi Fi-ից` հանուն երեխաների առողջության