Վենեսուելայի Գերագույն դատարանը խորհրդարանի աշխատանքն անօրինական է հայտարարել

00:54 • 13.01.16

Վենեսուելայի Գերագույն դատարանը անվավեր է ճանաչել խորհրդարանի բոլոր որոշումները, քանի դեռ  ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ 3 պատգամավորները չեն հեռացվել աշխատանքից:  Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:

Գործակալության ընդգծմամբ` այս քայլը երկիրը մոտեցնում է իշխանության համար բաց պայքարին: Դատարանի որոշումը վրդովեցրել է  խորհրդարանի` ընդդիմադիր կոալիցիան ներկայացնող անդամներին:

Գերագույն դատարանի գործողությունները գնահատել են որպես ընտրություններում ընդդիմության պատմական հաղթանակը տապալելու փորձ:

Դատարանը անվավեր է ճանաչել խորհրդարանի ընդունած և ապագայում ընդունելիք բոլոր  օրինագծերը` լիազորություններից զրկելով Ազգային ժողովը:

 

Վենեսուելայի Գերագույն դատարանը խորհրդարանի աշխատանքն անօրինական է հայտարարել