Օբաման կոչ է արել Կոնգրեսին ընդունել ԻՊ-ի դեմ պայքարի մասին օրենքը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին հավանություն տալ օրինագծին, որը ենթադրում է ամերիկյան զինված ուժերի օգտագործումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։
«Եթե Կոնգրեսն իրոք մտադիր է հաղթել այս պատերազմում և ցանկանում է հստակ ազդակ ուղարկել աշխարհի տարբեր անկյուններում տեղակայված մեր զորքերին, ուրեմն պետք է թույլ տաք երկրի սահմաններից դուրս ամերիկյան զինուժի օգտագործումն ընդդեմ ԻՊ-ի»,- Օբամայի խոսքերը մեջբերում է korrespondent.net-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում ամերիկյան զորքերը հարվածներ են հասցնում իսլամիստ ահաբեկիչների ուղղությամբ` առանց Կոնգրեսի համապատասխան թույլտվության` հիմնվելով միայն երկրի ղեկավարի լիազորությունների վրա։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է իսլամիստների ֆինանսական կենտրոնը:










