Հունաստանում փնտրում են «օրենքով գող» Դաթո Քութայեսցու 2 հանցակիցներին, որոնք 10 մլն եվրոյի գողություն են կատարել
Հունաստանի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել «վրացական» ավազակախմբի 2 անդամների հանդեպ, որոնք կասկածվում են հարյուրավոր հանցագործություններ կատարելու համար, գրում է newsru.com-ը:
Ազատազրկում է սպառնում Վրաստանի քաղաքացիներ Ամիրան Խուրցիձեին և Լաշա Արսենիձեին: Նրանք «օրենքով գող» Դավիդ Սեբիսկվերաձեի (հայտնի է Դաթո Քութայեսցի և Վարլամիչ մականուններով) մտերիմներն են:
Վերջիններս ներառված են եղել 12 մարդուց բաղկացած ավազակախմբում, որը Հունաստանում ավելի քան 200 տուն և բնակարան է թալանել։ Հանցագործները յուրացրել են ավելի քան 10 մլն եվրո արժողությամբ թանկարժեք իրեր:
Նրանց հանդեպ ակտիվ հետախուզումը սկսվել է այն ժամանակ, երբ նրանք եղել են երկրի նախարարներից մեկի տանը։










