Դանիայի խորհրդարանը պատրաստվում է հավանություն տալ ներգաղթյալներից թանկարժեք իրերն առգրավելու առաջարկին
Դանիայի խորհրդարանը հավանության կարժանացնի նորեկներից թանկարժեք իրերն առգրավելու վերաբերյալ առաջարկը, գրում է Интерфакс-ը` հղում անելով Тhe Guardian-ին:
Ինչպես և սպասվում էր, հիմնական խմբակցությունները պայմանավորվել են կողմ քվեարկել կառավարության առաջարկին` չնայած ՄԱԿ-ի քննադատությանը, որն անհանգստանում է ներգաղթյալների հանդեպ օտարատյացության առաջացման համար։ Օրենքը կարող է ընդունվել հենց այս չորեքշաբթի:
Համաձայն օրինագծի, եթե ներգաղթյալն ունի մոտ 1340 եվրոյից ավել գումար, այդ միջոցները կծախսվեն երկրում նրա կեցության վճարման համար:
Օրենքի նախագիծը զգալի փոփոխություններ է կրել` ի տարբերություն նախնական տարբերակի. ներգաղթյալներից, այնուամենայնիվ, չեն առգրավվի այն անձնական իրերը, որոնք նրանց համար հատուկ նշանակություն ունեն, օրինակ՝ ամուսնական մատանիները։










