Գերմանիայի ՆԳ նախարարն արտակարգ այցով կլինի Ստամբուլում
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հունվարի 13-ին արտակարգ այցով կլինի Ստամբուլում, գրում է Milliyet-ը։
Մեզյերի այցը պայմանավորված է Ստամբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի հետևանքով 10 մարդ էր զոհվել։ Զոհերից 8-ը Գերմանիայի քաղաքացիներ են։
Այցի ընթացքում Գերմանիայի ներքին գործերի նախարարը կհանդիպի իր թուրք գործընկերոջ՝ Աֆղան Ալայի հետ։
Ստամբուլի կենտրոնական հրապարակներից Սուլթանահմեթում երեկ խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 15-ը վիրավորվել են։










