ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագիծը

12:50 • 13.01.16

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը գրեթե միաձայն ընդունել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքի նախագիծը։

 

Պատժամիջոցների ընդլայնման օգտին քվեարկել  է 418 օրենսդիր, դեմ է արտահայտվել ընդամենը երկու օրենսդիր, գրում է vesti.ru-ն:

 

Երեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միչ ՄքՔոնելը հայտարարել է, որ վերին պալատում իր գործընկերները մոտ ժամանակներս նույնպես մտադիր են քննարկել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծը:

 

Պատժամիջոցների խստացման մասին օրենքի նախագիծը Կոնգրես է մտել դեռ 2015 թվականի սկզբին: Սակայն դրա վերաբերյալ ոչ մի գործողություն չէր ձեռնարկվել մինչև այն ժամանակ, երբ ԿԺԴՀ-ն հունվարի 6-ին հայտարարեց իր կողմից ջրածնային ռումբի փորձարկումների մասին: Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է ջրածնային ռումբն «ԱՄՆ-ի կողմից ոչնչացման սպառնալիքից պաշտպանվելու համար»։

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագիծը