Ղազախստանի պատգամավորները դիմել են նախագահին՝ խորհրդարանի ստորին պալատը ցրելու խնդրանքով
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի` Մաժիլիսի պատգամավորները դիմել են երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` խնդրելով արտահերթ կարգով արձակել Մաժիլիսը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, համատեղ հայտարարությունը ներկայացվել է բոլոր 3 խորհրդարանական խմբակցությունների կողմից: Նշվում է, որ տվյալ դիմումին կողմ են քվեարկել պլենար նիստին ներկա գտնված բոլոր՝ 103 պատգամավորները:
Ըստ օրենքի՝ երկրի ղեկավարն իրավասու է արձակել Մաժիլիսը միայն խորհրդարանի 2 պալատների նախագահների ու վարչապետի հետ խորհրդակցելուց հետո։ Արձակման որոշումը կայացնելու դեպքում առաջիկա 2 ամսվա ընթացքում պետք է անցկացվեն Մաժիլիսի նոր ընտրություններ:










