Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղյալ հայտարարվել

11:57 • 13.01.16

Մոսկվայի օդանավակայաններում չորեքշաբթի օրը չեղյալ է հայտարարվել ավելի քան 50 չվերթ, հաղորդում է interfax.ru-ն:

 

«Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առցանց ժամատախտակի համաձայն՝ 18 չվերթ է հետաձգվել և նույնքան չվերթ չեղարկվել։ «Շերեմետևոյում» չեն կարողանում թռչել 10 ինքնաթիռներ, 30 չվերթ չեղարկվել է։ «Վնուկովոյի» օդանավակայանի առցանց ժամատախտակը հաղորդում է չորս չվերթի չեղարկման մասին:

 

Չվերթների չեղարկման և հետաձգման պատճառները չեն նշվում։

 

Մայրաքաղաքի օդերևութաբանական ծառայության կանխատեսման համաձայն՝ չորեքշաբթի օրը Մոսկվայի շրջանում կարող է տեղալ մինչև 25 սմ ձյուն և գրանցվել մինչև 20 մ/վրկ արագությամբ քամի:

 

Այսօր Մոսկվայի քաղաքապետարանից հայտնել են, որ երեքշաբթի օրն ուժեղ ձյան սկսվելուց ի վեր քաղաքում տեղ-տեղ տեղացել է մինչև 24 սմ ձյուն։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հունվարի 12-ի երեկոյան չեղյալ է հայտարարել 14 չվերթ՝ կանխատեսվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: 

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է չեղյալ հայտարարվել