ԱՄՆ-ում ոստիկանը պատահաբար սպանել է 12-ամյա աղջկա

12:15 • 13.01.16

ԱՄՆ ոստիկանության աշխատակիցը Փենսիլվանիայի Դունքանոն քաղաքում պատահաբար սպանել է 12 տարեկան աղջկա։

 

Դեպքը տեղի է ունեցել աղջկա հոր հետ տնից վտարման ծանուցագրի շուրջ վիճաբանության ընթացքում, հայտնում է The Time-ը։

 

Քլարկ Սթիլը կրակել է Դոնալդ Մեյերի վրա, փամփուշտը դիպել է նրա ձախ ձեռքին՝ մինչ աղջկան՝ Կիարային դիպչելը:

 

Սթիլը Մեյերի տուն էր գնացել «վտարման մասին դատական որոշումն իրագործելու համար», ինչից հետո Մեյերը ենթադրաբար փակել է դուռը նրա առաջ, իսկ երկրորդ անգամ ատրճանակ է ուղղել ոստիկանի վրա, ինչից հետո ոստիկանը հանել է իր զենքն ու կրակել։

 

Մեյերը վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Նրան մեղադրանք է ներկայացվել իրավապահի վրա հարձակման և մեկ այլ անձի կյանքը վտանգի ենթարկելու համար։

 

ԱՄՆ-ում ոստիկանը պատահաբար սպանել է 12-ամյա աղջկա