2015-ի նոյեմբերից մինչ օրս Կանադա է ժամանել 10.000 սիրիացի փախստական

09:54 • 13.01.16

2015 թվականի նոյեմբերից Կանադա է ժամանել 10.000 սիրիացի փախստական, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով CBC հեռուստաընկերությանը:

 

Մոտ 5.000 մարդու տեղափոխումը Կանադա ֆինանսավորվել է անհատների նվիրատվությունների շնորհիվ, մյուսների տեղափոխման ծախսերը վճարել է դաշնային կառավարությունը:

 

Տեղահանվածներին նոյեմբերի 4-ից տեղափոխում են կանադական ՌՕՈՒ-ի ինքնաթիռներով՝ Հորդանանից և Լիբանանից, որտեղ նրանք գտնվում են հատուկ ճամբարներում:

 

Միգրացիայի, փախստականների և քաղաքացիության հարցերով նախարար Ջոն Մաքքալումը նախորդ տարվա դեկտեմբերին վստահեցրել էր հասարակությանը, որ մինչ 2016թ. մարտի 1-ը Կանադա կտեղափոխվի 25.000 սիրիացի:

2015-ի նոյեմբերից մինչ օրս Կանադա է ժամանել 10.000 սիրիացի փախստական