ԱՄՆ-ն ունի հզորագույն ու ամենակայուն տնտեսությունն աշխարհում. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին ուղղված ուղերձում անդրադարձել է բազմաթիվ կարևոր հարցերի, այդ թվում՝ նաև տնտեսական, հայտնում է gazeta.ru-ն:
Երկրի ղեկավարի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ունի ամենահզոր և կայուն տնտեսությունն աշխարհում։ Օբաման մանրամասնել է, որ երկրում ստեղծվել է 14 մլն նոր աշխատատեղ, ինչն աճի ռեկորդային ցուցանիշ է 1990-ական թվականներից ի վեր: Բացի այդ, նախագահը հայտնել է, որ գործազրկության մակարդակը կրկնակի կրճատվել է։
Միևնույն ժամանակ, Օբաման նշել է, որ ժամանակակից աշխարհում մարդիկ անվստահության զգացում ունեն ապագայի հանդեպ, քանի որ առաջադեմ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարդկային աշխատուժը փոխարինել ռոբոտներով։ Օբամայի խոսքով՝ նմանատիպ գործոնները ճնշում են գործադրում աշխատուժի վրա` նույնիսկ բարգավաճող տնտեսության ու աշխատատեղերի առկայության պայմաններում:










