Վենեսուելայի առաջին տիկինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն առևանգել են իր եղբորորդիներին

09:17 • 13.01.16

Վենեսուելայի առաջին տիկին Սիլիա Ֆլորեսը հայտարարել է, որ Թմրանյութերի դեմ պայքարի գծով ամերիկյան վարչությունն առևանգել է իր եղբորորդիներին, փոխանցում է РИА Новости-ն:

 

Ֆրանկի Ֆրանսիսկո Ֆլորես դե Ֆրեյտասը և Էֆրաին Անտոնիո Կամպո Ֆլորեսը ձերբակալվել էին Հայիթիի ոստիկանության կողմից Պորտ-օ-Պրենս նավահանգստում նախորդ տարվա նոյեմբերին և փոխանցվել ԱՄՆ-ին` երկիր կոկային ներմուծելու նպատակով պայմանավորվածության մեղադրանքով:

 

Ֆլորեսի բարեկամները մեղադրվում էին 5 կամ ավելի կգ կոկային ԱՄՆ ներմուծելու մտադրության համար: Նման հանցագործությունների համար նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Հետաքննությունը վարում է ԱՄՆ-ն:

 

Ձերբակալությունից 5 շաբաթ անց Ֆլորեսի եղբորորդիները դատարանի առաջ են կանգնել Մանհեթենում, որտեղ անմեղ են ճանաչվել: