Բելգիայում Սիրիայից դեռահասները ոտնձգություն են կատարել գնացքով երթևեկող կանանց նկատմամբ. Dernière Heure
Սիրիայից երեք 13-ամյա դեռահասներ սեռական ոտնձգության են ենթարկել Բրյուսել-Տուրնե երթուղով ընթացող մերձքաղաքային գնացքի երիտասարդ ուղևորուհիներին, հաղորդում է РИА Новости-ն՝ Dernière Heure բելգիական թերթին հղումով։
Տուժածներից մեկը հենց գնացքից հեռախոսով հայտնել է ոստիկանությանը միջադեպի մասին, ինչի շնորհիվ երիտասարդները ձերբակալվել են մոտակա կայարանում:
Ոստիկանությունը պարզել է դեռահասների ինքնությունը։ Բոլոր երեքը Սիրիայից փախստականներ են, ովքեր ապաստան են խնդրել Ֆրանսիայում։ Նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել սեռական ոտնձգության ենթարկված կանանց բողոքների փաստերի առիթով։










