Բրազիլիայում պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառով հսկայական թունավոր ամպ է գոյացել

15:13 • 15.01.16

Բրազիլական Սանտուս քաղաքի քիմիական նյութերի պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով քաղաքի երկնքում հսկայական թունավոր ամպ է գոյացել։

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Սանտուսի քաղաքապետը կոչ է արել բնակիչներին խուսափել տնից դուրս գալուց: Բացի այդ, նա նախազգուշացրել է տնից դուրս չգալ անձրև տեղալու դեպքում, քանի որ այն կարող է թունավոր տարրեր պարունակել։

 

Հաղորդվում է, որ պայթյունի վայրին մոտ գտնվող տների բնակիչները տարհանվել են: Շնչառության հետ առաջացած խնդիրների հետևանքով հոսպիտալացվել է 60-ից ավելի մարդ։
 

Բրազիլիայում պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառով հսկայական թունավոր ամպ է գոյացել