Ջեբ Բուշը Հիլարի Քլինթոնին «աղետ» է անվանել ԱՄՆ-ի անվտանգության համար
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնի ընտրվելը նախագահի պաշտոնում երկրի համար աղետ կլինի, հայտարարել է Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով նույնպես հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին, գրում է РИА Новости-ն։
«Քլինթոնն աղետ է ազգային անվտանգության համար»,- ասել է Բուշը Նորթ Չարլսթոն քաղաքում հանրապետական թեկնածուների բանավեճերի ընթացքում։
Ջորջ Բուշի եղբայրն ԱՄՆ նախկին պետքարտուղարին մեղադրել է նրանում, որ վերջինս պատասխանատվություն է կրում Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա ահաբեկչական հարձակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» համար:
«Նա աղետ կլինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Բուշը:
Նրան աջակցել է սենատոր Մարկո Ռուբիոն, ով նույնպես հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին:
«Քլինթոնն անպիտան է գերագույն հրամանատար լինելու համար»,- ասել է նա:










