ԱՄՆ-ի սահմանին առգրավվել է «գազարների» մեջ լցված 1 տոննայից ավելի մարիխուանա (լուսանկարներ)
Ամերիկացի սահմանապահները Մեքսիկայի հետ սահմանին առգրավել են 1 տոննայից ավելի մարիխուանա, որը լցված է եղել «գազարների» մեջ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, կես միլիոն դոլար արժողությամբ թմրանյութը լցված է եղել գազարի տեսք ունեցող 3.000 տոպրակի մեջ:
Այժմ իրավապահները փորձում են պարզել, թե ում է պատկանում թմրանյութի խոշոր խմբաքանակն ու հստակ ուր էր այն ուղևորվում:












