Քյոլնում կանանց վրա հարձակվողների մասին տեղեկությունների համար պարգևատրում է սահմանվել

10:28 • 15.01.16

Քննությունը 10 հազար եվրոյի պարգևատրում է նշանակել տեղեկությունների համար, որոնք կօգնեն գտնել այն տղամարդկանց, ովքեր Քյոլնում Ամանորի գիշերը հարձակվել են կանանց վրա գլխավոր կայարանի մոտ գտնվող հրապարակում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հայտնել է դատախազությունը, այդ միջոցը պետք է օգնի սեռական ոտնձգությունների և կողոպուտների հետաքննությանը:

 

Հարձակումների փաստով միայն Քյոլնում ներկայացվել է արդեն ավելի քան 550 դիմում: Դրանց մոտ 45 տոկոսը վերաբերում է սեռական ոտնձգություններին:

 

Ներկա դրությամբ հետաքննությունն ապացույցներ ունի մի քանի տասնյակ կասկածյալների վերաբերյալ, որոնք հիմնականում երկիր են ժամանել Հյուսիսային Աֆրիայի և արաբական երկրներից:

 

Քյոլնում կանանց վրա հարձակվողների մասին տեղեկությունների համար պարգևատրում է սահմանվել