Ենիսեյ գետի հատակին 20 տարի առաջ անհետացած տղամարդու և կնոջ դիերն են գտել

11:30 • 15.01.16

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Ենիսեյ գետում ստորջրյա մարզումների ընթացքում հայտնաբերել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենա, որի ներսում տղամարդու և կնոջ դիեր են եղել, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածները 1995 թվականի նոյեմբերից անհետ կորած համարվող 1957թվականին ծնված տղամարդու և 1965 թվականին ծնված կնոջ դիերն են:

 

Զոհերի ինքնությունը ճշտելու համար գործընթաց է սկսվել:

 

«Նախնական, արտաքին քննության արդյունքում քրեածին վնասվածքներ չեն հայտնաբերվել»,-ասել է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության՝ լրատվամիջոցների հարցերով ավագ օգնական Օլգա Դեգիդը:

 

Մարդկանց անհետացման գործով 1995 թվականին քրեական գործ էր հարուցվել։

Ենիսեյ գետի հատակին 20 տարի առաջ անհետացած տղամարդու և կնոջ դիերն են գտել