Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է Եվրոպայից ներկրվող գազի գինը

17:29 • 15.01.16

Ուկրաինայի նավթագազային ընկերությունը Եվրոպայից գազ է գնում 1.000 խորանարդ մետրի համար 200 դոլարից քիչ գնով, հաղորդում է УНИАН-ը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը:

 

«Այս պահին ընկերությունը Եվրոպայից գազ է գնում հազար խորանարդ մետրի համար 200 դոլարից ցածր գնով»,- ասել է նա:

 

Դեմչիշինը, միևնույն ժամանակ, նշել է, որ հաշվի առնելով Ուկրաինա գազի տեղափոխումը՝ դրա արժեքն ավելանում է։

 

Ուկրաինան 2015 թվականին կրկնապատկել է Եվրոպայից բնական գազի ներկրումը՝ 2014 թվականի համեմատ՝ մինչև 10,3 միլիարդ խորանարդ մետր, և կրճատել 2,3 անգամ Ռուսաստանի Դաշնությունից ածխաջրածինների գնումը։

 

 

 

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է Եվրոպայից ներկրվող գազի գինը