Երեքամյա երեխան խեղդվել է փուչիկից. Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն
Երեկ Գորիսում փուչիկից երեխայի խեղդվելու դեպք է գրանցվել: Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ` ժամը 19:30-ի սահմաններում, երեքամյա Ռոման Բաղդասարյանը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում:
«Երեխան բերվել է 19:30-ի սահմաններում՝ արդեն մահացած, փուչիկն անմիջապես հանվել է, երեխան մահացել էր սրտի կանգով, շնչառության կանգով»,-ասաց նա և նշեց, որ արհեստական շնչառության միջոցով ևս չի հաջողվել երեխայի շնչառությունը վերականգնել։
«Դեպքը դժվար է ասել, թե ինչպես է պատահել, շատ փոքր փուչիկ էր, նա երևի ուզեցել է փչի, հետ է օդ եղել և թռել է կոկորդը և շնչափողը փակել, հավանաբար այդպես է եղել, որովհետև հարազատներն այնպիսի վիճակում էին, որ հնարավոր չէր հարցնել այդ մասին»,-ասաց նա և նշեց, որ փուչիկն ընդհանրապես փչված չէր:
«Եթե մինչև դեպքից հետո 5-10 րոպեն հասցնեին բերել երեխային, գուցե կենսաբանական մահվան փուլը լիներ և նա փրկվեր»,-նշեց Լևոն Հարությունյանը:










