Կառավարությունը ներկայացրել է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման պաշտոնական տվյալները

16:48 • 15.01.16

Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Նոյեմբերին բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար բնակիչ: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։


Գրառման մեջ, մասնավորապես ասվում է. «Հարգելի գործընկերներ, քանի որ վերջին օրերին շատ քննարկվեց էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման հարցը,ապա հետագա թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու համար, ներկայացնում եմ ձեզ պաշտոնական տվյալներ:

 

Հոկտեմբեր- Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների շուրջ 78,8 տոկոսը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար :Բնակիչ-բաժանորդների մասով հոկտեմբերի փոխհատուցումը կազմել է 534,5 մլն դրամ։

 

Նոյեմբեր- Բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է շուրջ 487 մլն դրամ։ Սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար, բնակիչ-բաժանորդների շուրջ 70 տոկոսը» ։
 

Կառավարությունը ներկայացրել է էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման պաշտոնական տվյալները