ԱՄՀ-ն հրաժարվում է օգնություն տրամադրել Հունաստանին

15:59 • 15.01.16

Արժույթի միջազգային հիմնադրամը դեռ հրաժարվում է մասնակցել Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման երրորդ փաթեթին և կոչ է անում այդ երկրին «նշանակալի տնտեսական բարեփոխումներ» իրականացնել, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

 

Հունաստանի տնտեսական պոտենցիալը պետք է ուժեղացվի, իսկ պետական պարտքի աճը՝ կանգնեցվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը:

 

Նա փաստել է, որ այդ պայմաններն այսօրվա դրությամբ կատարված չեն, իսկ սկսված կենսաթոշակային բարեփոխման արդյունքները դեռ պարզ չեն: ԱՄՀ-ի ղեկավարի խոսքով՝ հիմնադրամը տեսնում է «Աթենքում սկսված քաղաքական գործընթացը, սակայն չգիտի, թե ինչքան այն կտևի»: Այդ իսկ պատճառով նա նշել է, որ իրենք «շարունակում են հետևել և նկատի առնել տեղի ունեցողը»։

 

 

ԱՄՀ-ն հրաժարվում է օգնություն տրամադրել Հունաստանին