Հավայան կղզիների երկնքում երկու ռազմական ինքնաթիռ բախվել են իրար

17:16 • 15.01.16

Lucas Jackson / Reuters

 

ԱՄՆ զինված ուժերի երկու ինքնաթիռ իրար են բախվել Հավայան արշիպելագի կղզիներից մեկի ափամերձ հատվածի մոտակայքում, գրում է ABC News-ը:

 

Նշվում է, որ առափնյա պահակախումբը փնտրում է ողջ մնացածներին ինքնաթիռների կործանման վայրում: Ընդհանուր առմամբ, որոնվում է 12 մարդ, յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է 6 հոգի:

 

Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել: Վթարի պատճառները պարզվում են։

 

Հավայան կղզիների երկնքում երկու ռազմական ինքնաթիռ բախվել են իրար