Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը

11:25 • 15.01.16

Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգում անօդաչուի հարվածի հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը, հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները` տեղի իշխանություններին հղումով:

 

Անօդաչուն հարվածել է ահաբեկիչների դիրքերին Աչին շրջանում: Հարձակման հետևանքով սպանվել է 12 գրոհային, այդ թվում` նրանց հրամանատարը, ասվում է հաղորդագրությունում:

 

Նանգարհար նահանգը, որտեղ ակտիվ են ԻՊ-ի գրոհայինները, համարվում է Աֆղանստանի ամենաանկայուն նահանգներից մեկը, փոխանցում է Газета-ն:

Աֆղանստանում ոչնչացվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկը