ԵՄ, ԱՄՆ և Իրանի նախարարական մակարդակով հանդիպումը կարող է կայանալ հունվարի 16-ին Ժնևում

19:40 • 15.01.16

ԵՄ, ԱՄՆ և Իրանի  դիվանագիտության ղեկավարներին հանդիպումը իրանական հարցով կարող է կայանալ հունվարի 16-ին Ժնևում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է միջազգային միջնորդների «վեցյակի» անդամ երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրը:
«Եթե ամեն ինչ իմ ընկալմամբ ընթանա, Քերին, Մոգերինին և Զարիֆը կհանդիպեն շաբաթ Ժնևում», -ասել է աղբյուրը:


ՄԱԿ-ի ժնևյան վարչությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչության աղբյուրները  հայտնել են, որ ակնկալում են ԱՄՆ պետքարտուղար  Ջոն Քերիի առաջիկա այցի հաստատումը: Իրանի մշտական ներկայացուցչությունից ևս հայտնել են, որ նախապատրաստվում են ապագա հանդիպմանը:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հետաձգել է մինչև հունվարի 28-ը:

 

ԵՄ, ԱՄՆ և Իրանի նախարարական մակարդակով հանդիպումը կարող է կայանալ հունվարի 16-ին Ժնևում