ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող ռուսներից մեկին Թուրքիայում ազատ են արձակել. լրատվամիջոցներ

15:17 • 15.01.16

«Коммерсант»-ի թղթակից Գրիգորի Տումանովը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայում ձերբակալված ռուս Հայդար Սուլեյմանովին ազատ արձակելու մասին, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

«Դարձյալ խոսեցի Սուլեյմանովի հետ։ Հաստատում է, որ ազատ է արձակվել առանց մեղադրանքի, նրա թղթապանակը փոխանցվել է միգրացիոն ծառայությանը»,-գրել է Տումանովը:

 

Անկարայում ՌԴ դեսպանատունը, սակայն, չի հաստատել Հայդար Սուլեյմանովի ազատ արձակման մասին լուրը:

 

«Մենք դեռ չենք կարող հաստատել կամ հերքել  նրա ազատ արձակման մասին լուրը: Տեղեկությունը ճշտվում է»,- հայտարարել է դեսպանատան մամուլի պատասխանատուն:

 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Թուրքիայում «Իսլամական պետության» հետ կապերի համար կասկածվող 3 ռուս է ձերբակալվել:

ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող ռուսներից մեկին Թուրքիայում ազատ են արձակել. լրատվամիջոցներ