Լատվիան ԻՊ-ի դեմ պայքարի համար 10 զինծառայող կուղարկի Իրաք

12:28 • 15.01.16

Լատվիայի իշխանությունները որոշել են միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գլոբալ պայքարին` տրամադրելով 10 զինծառայող։

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, լատվիացի զինծառայողները չեն մասնակցելու Իրաքում ծավալվող ռազմական գործողություններին։ Երկրի պաշտպանության նախարար Ռայմոնդ Բերգմանիսի խոսքով՝ նրանք զբաղվելու են տեղի զինվորների ռազմական ուսուցմամբ։

 

Պաշտոնյան մանրամասնել է, որ տվյալ առաքելության շրջանակում լատվիացիները կներառվեն Դանիայի զորակազմում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Լատվիայի սեյմն արդեն հավանություն է տվել 10 զինվորների ուղարկման առաջարկին։
 

Լատվիան ԻՊ-ի դեմ պայքարի համար 10 զինծառայող կուղարկի Իրաք