Սիրիայի Մադայա քաղաքում 30 օրվա ընթացքում սովից մահացել է ավելի քան 30 մարդ

16:21 • 15.01.16

AFP/Getty Images

Սիրիայի պաշարված Մադայա քաղաքում վերջին 30 օրվա ընթացքում 32 մարդ է մահացել սովից, հաղորդում է ТАСС-ը։

 

Ավելի վաղ մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը հայտարարել է, որ մոտ 400 մարդ Մադայա քաղաքում բժշկական օգնության և տարհանման կարիք ունի:


«Նրանց կյանքը հյուծման և այլ գործոնների պատճառով վտանգի տակ է»,- ասել է նա:


ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ բնակավայրերում և շրջաններում, որոնք պաշարման մեջ են՝ ինչպես սիրիական զորքի, այնպես էլ գրոհայինների կողմից, ապրում է մոտ 400 հազար մարդ:

 

Մարդասիրական օգնության կարիք ունեցողների ընդհանուր թիվը Սիրիայում գնահատվում է 13,5 միլիոն մարդ, որոնցից 4,5 միլիոնն ապրում է երկրի դժվարհասանելի շրջաններում։

 

Սիրիայի Մադայա քաղաքում 30 օրվա ընթացքում սովից մահացել է ավելի քան 30 մարդ