Նարկոբարոն «Թզուկը» պատրաստվում էր գնել «Չելսի» ֆուտբոլային ակումբը. Sport

12:34 • 15.01.16

«Թզուկ» մականունով հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան պատրաստվում էր ձեռք բերել անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը 868 միլիոն դոլարով, հաղորդում է sport.es իսպանական կայքը՝ վկայակոչելով մեքսիկական ոստիկանությունում աղբյուրների։

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ մեքսիկական ոստիկանությունն այդ տվյալները ստացել է 2015 թվականի հուլիսի 11-ից մինչև 2016 թվականի հունվարի 8-ը փախուստի մեջ գտնվող նարկոբարոնի որոնումների ընթացքում:

 

Տվյալները ստացվել են Գուսման Լոերայի շրջապատի մարդկանցից։

 

«Թզուկին» հաջողվել է բռնել Սինալոա նահանգի Լոս Մոչիս քաղաքում իրականացված հատուկ գործողության արդյունքում։ Նարկոբարոնն իրավապահների ձեռքում է հայտնվում 1993 թվականից ի վեր երրորդ անգամ: Նա արդեն հասցրել է երկու անգամ փախչել բանտից: Այժմ նրան տեղավորել են հատուկ ռեժիմի «Ալտիպլանո» բանտում, Մեքսիկայի իշխանությունները խոստանում են, որ նա այլևս չի փախչի։

 

Նարկոբարոն «Թզուկը» պատրաստվում էր գնել «Չելսի» ֆուտբոլային ակումբը. Sport