Կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը ստանձնել է Գվատեմալայի նախագահի պաշտոնը
Նախկին կատակերգու դերասան Ջիմի Մորալեսը փոխարինել է Ալեխանդրո Մալդոնադոյին Գվատեմալայի նախագահի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կենտրոնական Ամերիկայի հանրապետության նոր ղեկավարը երդում է տվել երկրի մայրաքաղաքի Ազգային թատրոնում: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել մոտ 2.000 մարդ, այդ թվում` ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոս 1-ը, Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
Գվատեմալայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Յաֆեթ Կաբրերան:
Չորս երեխաների հայր 46-ամյա Մորալեսը դարձել է 2015թ. հոկտեմբերի 25-ին կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի հաղթողը։










