Սանկտ Պետերբուրգում բժիշկները ծննդաբերած կնոջ որովայնում վիրահատական սավան են մոռացել. НТВ

15:08 • 15.01.16

ՌԴ դատախազությունը ստուգում է տեղեկատվությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանական կլինիկայի աշխատակիցները հիվանդի որովայնում վիրահատական սավան են մոռացել, հայտնում է НТВ-ն:

 

Նոյեմբերի վերջին կինը կլինիկա է ընդունվել՝ ծննդաբերելու համար, որտեղ բժիշկ-գինեկոլոգը վճռել է կնոջը վիրահատության ենթարկել։ Սակայն վիրահատությունից հետո կինն ուշադրություն է դարձրել, որ հղիությունից հետո փորը ոչ միայն չի փոքրացել, այլև ավելի մեծ է դարձել: Բացի այդ՝ կնոջ որովայնում սուր ցավերը չեն հանդարտվել, և նրա վիճակը գնալով վատացել է:


Բժիշկներն անգամ ուլտրաձայնային հետազոտությունից հետո կնոջն ասել են, որ միայն հավաքված հեղուկ և մեծ հեմատոմա են նկատել: Նրան հակաբիոտիկներ են նշանակել: Իսկ 12 օր անց կնոջը դուրս են գրել հիվանդանոցից՝ «բավարար վիճակում» :

 

Սակայն դեկտեմբերի 14-ին նրան շտապօգնության մեքենայով հասցրել են այլ հիվանդանոց: Այնտեղ բժիշկները կնոջ որովայնից դուրս են բերել վիրահատական սավանը:


Այժմ դեպքի քննությամբ զբաղվում են իրավապահները: