Ինդոնեզիայում ահաբեկչությունների գործով ևս 3 մարդ է ձերբակալվել
Ինդոնեզիայի ոստիկանությունը ևս 3 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են Ջակարտայում ահաբեկչական հարձակումների հետ կապ ունենալու համար, գրում է Газета-ն:
Ոստիկանների համաձայն` նոր ձերբակալությունները տեղի են ունեցել հունվարի 15-ի առավոտյան մայրաքաղաքի Դեպոկ արվարձանում: Տեղի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ իրավապահները հարցաքննման համար ձերբակալել են 3 տղամարդու:
Հեռուստաալիքներից մեկը ցուցադրել է կադրեր, որտեղ ոստիկանների կողքով քայլում են ձեռնաշղթաներով տղամարդիկ։
Ջակարտայում պայթյունների հետևանքով, վերջին տվյալներով, մահացել է 17 մարդ: ԻՊ-ն արդեն ստանձնել է Ինդոնեզիայում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:










