Փոթիում տեղի դատախազի ավտոմեքենայի վրա կրակ են բացել

10:36 • 15.01.16

Վրացական Փոթի քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի «Հունդայ» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակ են բացել, հաղորդում է Грузия Online-ը:

 

Նախնական տվյալներով՝ չորս կրակոց է հնչել։ Կրակողը հետիոտն է եղել: Ավտոմեքենան վարելիս է եղել դատախազը:

 

Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել: Կոտրվել է ավտոմեքենայի ապակին։

 

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Հանցագործության շարժառիթները հայտնի չեն: Կրակողը թաքնվել է հանցագործության վայրից:

 

Փոթիում տեղի դատախազի ավտոմեքենայի վրա կրակ են բացել