Powerball-ի ռեկորդային 1.6 մլրդ դոլարանոց ջեքփոթի 3 հաղթողներից մեկը 7 երեխաների մայր է. The Daily Mail

12:38 • 15.01.16

Բրիտանական The Daily Mail պարբերականը պարզել է, որ հանրահայտ Powerball վիճակախաղի 1.6 մլրդ դոլարանոց ջեքփոթի 3 հաղթողներից մեկը Կալիֆոռնիայում բնակվող 62-ամյա մի կին է, ով ունի 7 երեխա:

 

Ինչպես նշում է աղբյուրը, նրա անունը դեռևս չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ բազմազավակ մայրն ապրում է Պոմոնա քաղաքում և աշխատում տեղի Առողջության վերականգնման կենտրոնում:

 

Միևնույն ժամանակ, պարբերականը հավելում է, որ  այս տեղեկությունը դեռևս հաստատման կարիք ունի:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռեկորդային ջեքփոթի հաղթողներն իրենց տոմսերը գնել են Կալիֆոռնիա, Թենեսի ու Ֆլորիդա նահանգներում:
 

Powerball-ի ռեկորդային 1.6 մլրդ դոլարանոց ջեքփոթի 3 հաղթողներից մեկը 7 երեխաների մայր է. The Daily Mail