ՌԴ ՊՆ-ն պատրաստ է հասարակությանն իրազեկել Սիրիայում արևմտյան կոալիցիայի հասցրած ավիահարվածների մասին

17:22 • 15.01.16

ՌԴ ՊՆ-ն պատրաստ է հանրությանը տեղյակ պահել ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածների մասին:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

 

«Մեր գործընկերների լռության դեպքում մենք ստիպված կլինենք ինքներս հանրությանը տեղեկացնել այդ փաստերի մասին: Եթե ինչ-որ մեկը դա դեռ չի հասկանում, ապա զուր»,-ասել է Կոնաշենկովը:

 

 

ՌԴ ՊՆ-ն պատրաստ է հասարակությանն իրազեկել Սիրիայում արևմտյան կոալիցիայի հասցրած ավիահարվածների մասին