ԻՊ-ը գողացված նավթի մի մասն ուղղել է Թուրքիա. Սիրիայի արտգործնախարար

14:55 • 15.01.16

«Իսլամական պետություն» խմբավորումը գողացել է Սիրիայի տարածքում արդյունահանվող նավթի մեծ մասը և ուղղել Թուրքիա։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը, գրում է РИА Новости-ն:

 

«Հինգ տարի առաջ մենք արդյունահանում էինք մոտ 400 հազար բարել նավթ, մի մասը սպառում էինք Սիրիայում, իսկ որոշ քանակություն արտահանում։ Այժմ այդ նավթը գողացել է ԻՊ-ը և ուղարկել Թուրքիա»,- ասել է Մուալլեմը:

 

Ինչպես հիշեցնում է կայքը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2015 թվականի դեկտեմբերին Սիրիայի սահմանով Թուրքիա նավթի մասշտաբային տեղափոխման գործում ջիհադականների ներգրավվածության ապացույցներ էր ներկայացրել: Իր հերթին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացույցներ հայտնվեն, որ իր ընտանիքը կապված է ԻՊ-ի նավթային բիզնեսի հետ:

 

ԻՊ-ի ամենամսյա եկամուտը կազմում է մոտ 80 միլիոն դոլար, 43 տոկոսը ստացվում է նավթի վաճառքից, գրում է կայքը:

 

 

 

ԻՊ-ը գողացված նավթի մի մասն ուղղել է Թուրքիա. Սիրիայի արտգործնախարար