Ռուս զինվորականները Սիրիայում մարդասիրական գործողություն են սկսում

15:42 • 15.01.16

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբից հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը մարդասիրական գործողություն են սկսում Սիրիայում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Կայացվել է որոշում Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կողմից մարդասիրական գործողություն սկսելու մասին»,- հայտարարել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը։

 

Առաջին հերթին օգնությունը կուղարկվի Դերզոր քաղաք, որը գտնվում է պաշարման մեջ։

 

Հիշեցնենք, որ ՌԴ-ն Սիրիայի նախագահի խնդրանքով անցյալ տարվա սեպտեմբերի 30-ից ավիահարվածներ է հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։

Ռուս զինվորականները Սիրիայում մարդասիրական գործողություն են սկսում