Թրամփը պնդում է, որ մուսուլմանների մուտքն ԱՄՆ պետք է արգելվի

09:36 • 15.01.16

Ամերիկացի միլիարդատեր, Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը հաստատել է բոլոր մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու գաղափարին իր հավատարմությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:


«Ժամանակն է, որ վերջ դնենք քաղաքական կոռեկտությանը: Մենք խնդիր ունենք ծայրահեղական իսլամի հետ»,- հայտարարել է նա նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում:

 

Գործարարն ընդգծել է, որ այդ գաղափարն աջակցություն է ստանում նաև հենց մուսուլմանների շրջանում:

 

«Ես շատ մուսուլման ընկերներ ունեմ: Չասեմ բոլորը, սակայն նրանցից շատերն աջակցել են ինձ՝ այդ թեման բարձրացնելու համար»,-ասել է նա:

 

Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնին հավակնող Թրամփը մի քանի ամիս առաջ խոստացել էր, որ ընտրվելու դեպքում կարգելի բոլոր մուսուլմանների մուտքն ԱՄՆ:
 

Թրամփը պնդում է, որ մուսուլմանների մուտքն ԱՄՆ պետք է արգելվի