Թուրքիայում ահաբեկչության քարոզչություն իրականացնելու կասկածանքով գիտնականներ են ձերբակալվել
Թուրքական Իզմիթ նահանգում «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն անելու կասկածանքով» ձերբակալվել է Քոջաելի համալսարանի 21 գիտնական:
Ինչպես տեղեկացնում է Sabah-ը, գիտնականները, որոնց անունները չեն նշվում, ակտիվորեն դեմ են արտահայտվել Թուրքիայի հարավ-արևելքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ ծավալվող ռազմական գործողություններին:
Վերջին ամիսներին Թուրքիայում ակտիվացել են քուրդ զինյալների դեմ բախումները: Հատկապես երկրի քրդաբնակ շրջաններում բախումներ են ընթանում, որոնց ընթացքում զոհեր են գրանցվում երկու կողմերից էլ:
PKK-ն Թուրքիայում ահաբեկչական խմբավորում է համարվում։










