Ավստրիայում անօթևանները զբոսավարներ կդառնան
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ապրող անօթևանները հնարավորություն են ստացել աշխատել որպես զբոսավարներ ու ճանաչողական տուրեր կազմակերպել քաղաքի տարբեր անկյուններով:
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, ինքնատիպ նախաձեռնությունը պատկանում է 32-ամյա կին գործարար Պերին Շոբերին, ով ցանկանում է մարտահրավեր նետել գործող կարծրատիպերին ու օգնել անօթևաններին աշխատաշուկայում ներգրավվելու հարցում:
Հայտնի է, որ անօթևանի մասնակցությամբ մի տուրը տևելու է 2.5 ժամ, որի ընթացքում մասնակիցները կթանոթանան անօթևանների կյանքի մանրամասներին` այցելելով գիշերային կացարանները, անվճար ճաշարաններն ու սոցիալական պաշտպանության ծառայության կենտրոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն մի տուրի համար պետք է հավաքվի 10 հոգանոց խումբ, որը կվճարի 150 եվրո:










