American Airlines-ին պատկանող ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում. տուժել է 6 մարդ
American Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում Ֆլորիդայի երկնքում, տուժել է 6 մարդ, հայտնում է ABC News-ը։
Քաղավիացիայի դաշնային վարչության տվյալներով` օդանավում եղել է 165 մարդ: Նյու Յորքից Մայամի չվերթ իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել նշանակման օդանավակայանում:
Միջադեպից հետո հոսպիտալացվել է բորտուղեկցորդուհին, 5 ուղևորների զննել են և բաց թողել:
Ավիաընկերության տվյալներով` տուրբուլենտության պահին ուղևորների համար միացվել է «Կապել ամրագոտիները» հրահանգը։










