Բուրկինա Ֆասոյում գրավված հյուրանոցից ավելի քան 60 պատանդ է ազատ արձակվել, կան զոհեր

09:30 • 16.01.16

Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում ահաբեկիչների կողմից գրավված հյուրանոցից առնվազն 63 պատանդ է ազատ արձակվել, նրանց թվում կա մոտ 33 վիրավոր, գրում է РИА Новости-ն` հղում անելով երկրի կապի նախարարին:

 

Ավելի վաղ նախարարը հայտնել էր 33 պատանդի ազատ արձակման մասին, որոնց թվում եղել է նաև նախարար՝ երկրի կառավարության կազմից:

 

Անհայտ անձինք ուրբաթ հարձակվել են սրճարանի վրա, այնուհետև պատանդներ  վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցում:

 

Ֆրանսիական դիվանագիտությունը և ռուս պատվո հյուպատոսը դեպքն անվանել են ահաբեկչական հարձակում:

 

Բուրկինա Ֆասոյի անվատանգության ուժերը սկսել են գրոհայինների կողմից գրավված հյուրանոցի գրոհը: Տեղի բուժհաստատության ղեկավարության տվյալներով` հարձակման զոհն է դարձել առնվազն 20 մարդ, ևս 15-ը տուժել են:

 

Երկրի հրշեջ ծառայությունները հայտնաբերել են մոտ 10 դի ռեստորանի դիմաց, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։